Թումանյան. Հայրենիքիս հետ, Հայոց լեռներում 

Հայոց լեռներում

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը իմ կարծիքով հայերի տանջանքների, տխրության մասին է: Սկզբում այդպիսին է և այն տխուր տպավորություն է թողնում քո վրա: Օրինակ, ամենաառաջին տողը՝ <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>>-ը ցույց է տալիս, որ դժվար, մութ ճանապարհ ենք անցել: Բանաստեղծության չորրորդ տունը արտահայտում է հայերի վերաբերմունքը, վիճակը՝

<<Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,                                                                                             Թալանված, ջարդված,                                                                                                                                Ու հատված-հատված,                                                                                                                           Տանում է իրեն վերքերն անհամար,                                                                                                           Հայոց լեռներում, Արնոտ լեռներում>>: 

Այստեղ նաև արտահայտվում է, որ հայ ժողովուրդը տանում էր այդ տխրությունը իր հետ: Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը ամենավերջին տունը, որտեղ իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը փորձում է հույս ներշնչել ընթերցողներին ապագայի համար: Այն ավելի ուրախ է: Բանաստեղծության սկիզբը արտահայտում էր հայերի վիշտն ու տանջանքները, իսկ վերջը՝ խոսում էր պայծառ ապագայի մասին:

Հայրենիքիս հետ

Բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության մասին է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:

Կարծում եմ, նա բանաստեղծությամբ ուզում է ասել, որ մեր հայրենիքը և հայ ազգը շատ ցավ է տեսել, շատերը գաղթել են, բայց կգա մի օր, որ մեր հայրենիքը կհզորանա և ամեն ինչ լավ կլինի:

1915 թվականին՝ Մեծ եղեռնից հետո, Թումանյանը գրել է նաև «Հոգեհանգիստ» և «Բարձրից» բանաստեղծությունները։                                                                                                                                        « ․․․ — Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կըմնա…»

Հոգեհանգստի ժամանակ ողջերը ննջեցյալի հոգու համար աղոթում են և Աստծուց հայցում ողորմություն։ Այդպես էլ «Հոգեհանգիստ» բանաստեղծության մեջ հեղինակը անբախտ զոհերին ցանկանում է կարդալ վերջին հանգիստը։ Հայոց զոհերը անհամար են, ըստ իս, հենց այդ պատճառով է հեղինակը մոմերի փոխարեն, հայոց հրդեհի կարմիր բոցերից է վառում Հայոց աշխարհի լեռները․          Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,                                                                                                   Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից                                                                                      Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,                                                                     Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,                                                                                 Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,                                                                                     Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանչելով հոգիներին, որոնք ցրված էին մինչև Միջագետք, Ասորիք, մինչև Ծովն հայոց՝ հեղինակը կարծես մխիթարում է,  հորդորում թողնել հուզմունքը, քանի որ «Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կըմնա…»։ Եվ հոգիները զոհերի, Սաղմոս կարդալով, գնացին հանգչելու․․․

« Բարձրից »։ Լավ է՞ այնտեղ, որտեղ մենք չկանք։ Մարդու  բարի սրտի խորքերից հոգին դուրս գալով՝ ցանկանում է բարձրից նայել աշխարհին։ Հոգին տեսնում է աշխարհը գեղեցիկ և անվերջ տարբերություւններ, աստվածներ զանազան։ Բայց ուտում է «…ամեն մի աստված իրեն պաշտողին, ամեն հայրենիք իրեն զավակին»։

«Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.                                                                                                                Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,                                                                                                                             Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,                                                                                                                   Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած»։

Պարզ երջանկություն ու խաղաղություն փնտրող հոգին աշխարհում իրեն հարմար անկյուն չի գտնում։ Դրա համար էլ նորից իջնում է սրտի մեջ, որտեղ մարդը ազատ ու երջանիկ է։

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—                                                                                                                Խոր, արարչական հանգիստն անխըռով,                                                                                                      Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու                                                                                                                         Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Չկա ոչ մի երկիր հանգիստ հանգչելու համար, չկա ոչ մի անկյուն, որը լի կլիներ Աստծո սիրով։ Այդ ժամանակ հոգին կրկին նայում է աշխարհին, սակայն տխուր և վշտով լի։

Նայում է այն մեծ՝ աշխարհից էլ մեծ սրտին, ուր կար սեր, ուրախություն ու երգ։ Թողնելով այդ մեծ սիրտը, բայց չգտնելով այն, ինչ որ փնտրում էր աշխարհում, նա վերադառնում է՝ հանգչելու այդտեղ։     Անպատում վըշտով վերըստին նայեց                                                                                                                Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,—                                                                                                          Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր                                                                                                            Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—                                                                                                                   Խոր, արարչական հանգիստն անխըռով,                                                                                                           Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու                                                                                                                         Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Վարժություն

Կարդա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան»բանաստեղծությունը։

  1. Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա

  1. Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։

 Բերրիությո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

  1. Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։

Սիրերգությո՜ւն թող ըլլա։

  1. Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։

Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։ Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։ Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։

  1. Գտիր այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։

Բանաաստեղծությունը ինձ համար հուշում է կարմիր, նարնջագույն, դեղին գույները: Այդ մասին հուշում են այս խոսքերը`

Ո՛չ արյուններ

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի

  1. Վերը նշված առաջադրանքներիդ հիման վրա Էսսե գրիր «Անդաստան» բանաստեղծության շուրջ։
    • Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մարդասիրական բնույթ ունի, այն վեր է ազգային-հայրենասիրական խորհրդից և ունի համամարդկային բնույթ: Բանաստեղծության մեջ հեղինակը իր հզոր խոսքի ուժով օրհնում է աշխարհի չորս կողմերը, ինչպես դա անում էին հին ժամանակների եկեղեցականները: Հետաքրքիր է, որ այս աշխարհի բոլոր կողմերին խաղաղություն, բարությություն, առատություն ու համերաշխություն մաղթող հեղինակ-գրողը, բանաստեղծությունը գրելուց շատ չանցած դարձավ ցեղասպանության առաջի զոհերից մեկը։
  2. Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։

Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։

ՀԱՏՈՒԿ

  1. Ha Կարդա տեքստը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։
  2. Տեղեկություններ գտիր Լև Տոլստոյի մասին։
    • Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում։
  3. Պատասխանիր հարցերին.
    — Ո՞վ է Լև Տոլստոյը։ Ի՞նչ է նշանակում «կոմս»։
    • Լև Նիկոլաևիչ Տոլստո ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։ Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900)։
    • Կոմս  թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։ Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո ` բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։ Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։
    • — Ի՞նչ է մտածում նա մարդկանց աշխատելու և ապրելու մասին։
    • Լև Տոլստոյը համարում էր, որ բոլոր մարդիկ պետք է արդար աշխատեն, ապրեն համեստ և պարզ: Ինքը նույնպես աշխատում էր հետևել այս կանոններին:
    • — Ինչո՞ւ կայարանում կինը դիմեց հենց Տոլստոյին։ Տոլստոյն իրեն ինչպե՞ս էր պահում, ինչպե՞ս էր հագնվում։
    • Կինը հայտնվել էր անելանելի վիճակում, երբ կառքով ժամանել էր կայարանամերձ հրապարակ: Նա իրեր ուներ, բայց շուրջբոլորը, ցավոք սրտի, ոչ մի բեռնակիր չկար: Իսկ գնացքը շուտով պետք է հեռանար կառամատույցից: Այդ պահին նա տեսավ երկարաճիտ կոշիկներով մի տղամարդու(իսկ այդ շրջանում ազնվականները այդպես հազվադեպ էին հագնվում, քանի որ Պետրոս 1-ինը  սահմանափակել էր ավանդական ռուսական հագուստի կիրառությունը), ով նույնպես գնում  էր դեպի կառամատույց:
    • — Ինչո՞ւ էր կինը ներողություն խնդրում Տոլստոյից մեկ տարի անց։
    • Կինը 1 տարի անց, երբ տեսնում է Տոլստոյին ներողություն է խնդրում, քանի որ ամաչում է, որ նման բարձր կոչում ունեցող մարդուն, այդքան չնչին է վճարել։

Ռուբինյաններ

Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 տարի անց հայրենիքի սահմաններից անդին` Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց պետք է թագավորություն դառնար… Կիլիկիայում հայերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի վերջին թուլակամ թագակիրը՝ Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց ամոթալի գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել: Սակայն, ցավոք, նրանց մահից հետո այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջը, ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով ջարդ տվեց ոսոխին: Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում: Հերոսը մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը (1095-1100), որ կարճ կառավարեց, սակայն իրեն փառավորեց մեծամեծ գործերով: Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և 1098 թ. այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը դաշինք կնքեց խաչակիրների հետ և նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդինին շնորհեցին մարկիզի և դուքսի կոչումներ: 1100 թ. Կոստանդին Առաջինը մահացավ՝ իր որդուն՝ Թորոսին (1100-1129) ավանդելով հզոր իշխանապետությունը: Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում: 1104 թ., ջախջախելով բյուզանդական զորքերը, նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, իսկ 1107 թ. Քեսունի իշխանության տիրակալի՝ Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: Կիլիկիայի հզոր իշխանապետը սուր ճոճեց նաև հանուն պատվի, 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային՝ մետաղալարով խեղդամահ անելով և դին կախելով պարսպից: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը: Զորեղ իշխանի մահից հետո նրա դին ամփոփվեց Դրազարկում: Թորոս Առաջինը արու զավակ չուներ, և Կիլիկիո իշխանական գահը ժառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը (1129-1137): Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայոց համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, որտեղ կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը: Վերջինիս հետ ջախջախեց Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերը՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները հարավից: 1135 թ. նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը: Օգտվելով առիթից՝ Կիլիկիայի հյուսիսային շրջանները բռնագրավեցին Իկոնիայի սուլթանության զորքերը: Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ (1145-1169): 1151 թ. Թորոսի տիրույթների վրա մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսը: Մամեստիայի ճակատամարտում Թորոսը գիշերային անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց բյուզանդական զորքերը: Հազարավոր զոհեր ու գերիներ տալով՝ բյուզանդական բանակը նահանջեց, իսկ Թորոսն ավելի ամրացրեց իր դիրքերը Դաշտային Կիլիկիայում: Նա ջարդեց նաև սելջուկների և Իկոնիայի սուլթանության զորքերը և ամրապնդեց հայոց իշխանությունը: 1162 թ. Թորոսը դարձյալ ստիպված էր կռվել Բյուզանդիայի դեմ Դաշտային Կիլիկիայի համար: Հայոց զորեղ իշխանը դարձյալ հաղթող դուրս եկավ և վերջնականապես վտարեց բյուզանդացիներին Կիլիկիո սահմաններից: 1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Մլեհը Ռուբեն Երկրորդին աքսորեց Հռոմկլա՝ կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ, ուր պատանին մահացավ: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին: Նա նախ ճնշեց կենտրոնախույս ուժերին, ապա եկեղեցուն՝ հօգուտ պետության բռնագանձելով վանքերում կուտակված հսկայական հարստությունները: Դաշնակցելով շրջակա մահմեդական իշխանավորների, հիմնականում՝ Նուր ադ-Դինի հետ՝ նա ջախջախեց Կիլիկիային սպառնացող բյուզանդական և խաչակիրների զորքերը: Մլեհը զորեղ գահակալ էր և ընդլայնելով հայկական իշխանության սահմանները՝ Կիլիկիան թագավորություն հռչակելու առաջին քայլերը ձեռնարկեց: Մլեհի գործունեությունից դժգոհ էր հատկապես Հայ առաքելական եկեղեցին, քանզի նա, դաշնակցելով իսլամական պետությունների հետ, իր սուրն ուղղում էր քրիստոնյա երկրների դեմ: 1175 թ. այս զորեղ ու հայրենասեր իշխանը սպանվեց պալատական դավադրության հետևանքով: Մլեհն անժառանգ մահացավ, և գահն անցավ նրա Ստեփանե եղբոր որդուն՝ Ռուբեն Երրորդին (1175-1187), որ Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում օծվեց որպես հայոց մեծ իշխան: Օգտվելով Մլեհի մահից՝ բյուզանդացիներն ակտիվացան և Ռուբեն Երրորդից խլեցին Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և Մամեստիա քաղաքները: Հավաքելով ուժերը՝ Ռուբենն իր եղբայր Լևոնի հետ հակահարված հասցրեց Բյուզանդիային և վերագրավեց կորցրածը: 1180 թ. հայկական բանակը Բյուզանդիային հասցրեց վերջին վճռական հարվածն ու վերջնականապես դուրս շպրտեց Կիլիկիայի սահմաններից: Ռուբեն Երրորդը բարեկամական հարաբերություններ հաստատեց Երուսաղեմի թագավորության հետ՝ ամուսնանալով թագավորի ազգականուհի Իզաբելի հետ: Շուտով, սակայն, Հեթում Հեթումյան իշխանի դավադիր գործակցությամբ, Կիլիկիայի դեմ ոտնձգություններ սկսեց Անտիոքի դքսությունը: Անտիոքի դուքս Բոհեմունդը խաբեությամբ կալանավորեց Ռուբենին և որպես փրկագին նրանից պահանջեց հարկ և Կիլիկիո հարավարևելյան շրջանները: Ռուբենի եղբայրը՝ հայոց սպարապետ Լևոնը, փրկագնեց հայոց իշխանին, ապա Թիլ-Համտունի ճակատամարտում գլխովին ջախջախելով Անտիոքի դքսության զորքերը՝ ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև կախման մեջ գցեց ոսոխին՝ նրա հյուսիսային շատ ամրոցներ ու հողեր միացնելով Կիլիկիայի հայկական իշխանությանը: Այս դեպքերից հետո Ռուբեն Երրորդը հրաժարվեց իշխանությունից և որպես կրոնավոր մտավ Դրազարկի վանք, որտեղ էլ կնքեց մահկանացուն: Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային: Լևոն Բ պայմանավորվածություն ձեռք բերեց Երկրորդ խաչակրաց արշավանքների ղեկավարի՝ Գերմանիայի Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր հետ, համաձայն որի՝ հայոց իշխանն աջակցում է խաչակիրներին, իսկ վերջիններս Կիլիկիայի պետությունը ճանաչում են թագավորություն՝ Լևոնին թագ ուղարկելով: Ի դեպ, այս պայմանավորվածության դեմ հանդես եկավ հայոց կաթողիկոսը, որ արաբական աղբյուրների հավաստմամբ՝ հայոց բանակի և խաչակիրների շարժի մասին գաղտնի տեղեկացնում էր մահմեդականներին: Հայոց զորեղ իշխանը դիմակայեց Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի զորքերին: Սալահ ադ-Դինի արշավանքը տապալվեց, քանզի վճռական ճակատամարտի նախօրեին նա հանկարծամահ եղավ: Իսկ հայոց իշխանը արշավեց Անտիոք և Անտիոքի դքսությունն իրեն ենթարկեց: Ի վերջո, երկար բանակցություններից հետո, Լևոն Բ թագ ստացավ և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում հանդիսավորությամբ թագադրվեց: Արքայի թագադրմանը դեսպաններ և ներկայացուցիչներ էին ուղարկել Եվրոպայի բոլոր մեծ պետությունները, հարևան սուլթանությունները: Ներկայացուցիչ չէին ուղարկել միայն Հայ առաքելական եկեղեցու արևելյան կողմի վարդապետները: Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Grammar

Complete the sentence with the, a, an or nothing

1 For me, London is THE most excinting city in the world

2 Can you show me THE email that John wrote?

3 Helen is AN engineer and her brother is A teacher

4 THE girls usually spend more money on clothes than THE boys

5 Patrick’s going to univercity next year

Միսաք Մեծարենց 

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատ գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։

1895 թվականին հՄեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի շփվող, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության հանդեպ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։

1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտովհիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 19011902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը՝ իբրև հսկիչ։ 1902թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը։ Բանաստեղծի կենսագիր Թ. Ազատյանը այսպես է նկարագրում նրա մահը. «Մեծարենցի վերջին հրաժեշտը հուզիչ է ու եղերական։ Կերթա մահվան անվրդով ու գիտակցությամբ…Հոգեվարքը կըսկսի աքաղաղներու կանչեն պահ մը առաջ, շաբթեն կիրակի լուսանալու գիշերը, երբ Միսաք կը խնդրե մորմեն առանձին թողուլ զինքը. «Մա՛յր, մյուս սենյակը… հանգստացիր…կը հատնե սիրտս… կը կանչեմ եկուր..»: Ու մայրը մինչ արցունք կը թափեր դուրսը հողին վրա, դրան բացվածքեն կիմանա մահամերձին երեք անգամ հազալը. ու «Մա՜յր…» հոգին տված է արդեն»։ Հայ մեծանուն բանաստեղծը թաղված է Պոլսի Պալիքլի գերեզմանատանը։

Հոէհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն»գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըԱվետիք ԻսահակյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[5]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում(19141918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (19191920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (19211922

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ(1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Դուրյան

Կենսագրություն

Ծնվել է 1851թ. մայիսի(հունիսի) 20(1)-ին Թուրքիայի Կոստանդնոպոլս քաղաքի Սկյուտար թաղամասում:

Մահացել է 1872թ. հունվարի(փետրվարի) 21(2)-ին Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում:

Կրթություն

  • 1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը:

Աշխատանքային գործունեություն

  • Գրագիր:
  • Տնային ուսուցիչ:
  • «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր:

Այլ

  • Ե.Ա. Դուրյանի եղբայրը:
  • «Թատրոն կամ Թշուառներ» դրամայում Գ. Սունդուկյանից և Հ. Պարոնյանից անկախ՝ հանգել է արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին: Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկ, դրամային բնորոշ նմուշներ: Նրա դրամաները (բացառությամբ «Տարագիր ի Սիպերիայի» և «Թատրոն կամ Թշուառների») բեմադրվել են «Թատրոն Օսմանիեում»:
  • Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված է 1871թ.:
  • «Վիշտ հայուն», «Իղձք առ Հայաստան» հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է։ «Պետք է մեռնիլ», «Սիրեցի քեզ» տաղերում բանաստեղծի համար էականը մարդու հոգևոր աշխարհն է, նրա ապրումները, հույզերը: Դուրյանի ընկալմամբ բնության և կանացի գեղեցկությունը փոխներշնչվող է («Նե», «Ձնե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»):
  • Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»): «Լճակ», «Ինչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը: Մահվան ու գերեզմանի գաղափարները նրա ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես տառապող մարդու բողոքի արտահայտություն («Հեծեծմունք»), որը ողբերգական ավարտ է ունենում («Տրտունջք»)։ Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերն ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ: Դուրյանը, վերականգնելով միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, բանաստեղծությանը հաղորդել է զգացմունքային խորություն՝ խոր հետք թողնելով հայ քնարերգության վրա:

Ռեալիզմ (գրակամություն)

Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին[1]։

Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը[1]։

Ռեալիստական արվեստի շարժման մի մասն է կազմել՝ սկսելով 19-րդ դարի կեսի ֆրանսիական (Ստենդալ) և ռուսական գրականության մեջ (Ալեքսանդր Պուշկին) ու ձգվելով մինչև 19-րդ դարի վերջ ու 20-րդ դարի սկիզբ[2]։ Գրական ռեալիզմը փորձում է ներկայացնել սովորական բաներն այնպես, ինչպես որ կան։ Իրապաշտ հեղինակները նախընտրեցին ներկայացնել առօրյա կյանքը և փորձառությունը՝ ռոմանտիկացված կամ համանման ոճավորված ներկայացման փոխարեն։

ռեալիստների մասին՝ Շիրվանզադե, Պարոնյան


Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875 թ-ին մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:1878 թ-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը: 1884 թ-ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885 թ-ին՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները: 1886–91 թթ-ին Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888 թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890 թ.) նովելները, «Արամբին» (1888 թ.), «Զուր հույսեր» (1890 թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները: Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895–96 թթ-ի հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893 թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894 թ.), «Կրակ» (1896 թ.) վիպակները, իսկ 1896–97 թթ-ին՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե՜ գեղարվեստական, թե՜ գաղափարական առումով: Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը… Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա՝ մանկական հասակում ստացած տպավորությունները մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է գտնում հեռագրատանը։ 1868 թվականին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, որտեղ նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։ժ

Նահապետ Քուչակ 

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը:

Historyclub

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Զավեն Ղազարյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց դասարան-12.3

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Atavist Magazine

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց դասարան-12.3

Longreads

Longreads : The best longform stories on the web

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.

Design a site like this with WordPress.com
Get started