Design a site like this with WordPress.com
Get started

“Godfather” movie review

Winner of 3 Academy Awards, including Best Picture and Best Adapted Screenplay, The Godfather is one of the most revered movies of all time and its contribution to cinema is remarkable. This movie will make you intrigued by its astounding depiction of the mafia and immerse you into its world from the very start while being impressed by its technical and narrative aspects.

Based on the Mario Puzo novel of the same name, The Godfather spans ten years and chronicles the history of the Corleone family under its patriarch, Vito Corleone, a respected Mafia don nicknamed the Godfather. But when Don Corleone refuses to enter drug business, a series of events are set in motion resulting in the assassination attempt on the Don and leading his youngest son to rise and take over his father’s business.

Francis Ford Coppola’s direction is nothing short of astounding. Many of the creative decisions he made, such as the way he shoots the film, the casting, the screenplay, which he co-wrote with Mario Puzo, it’s all done brilliantly. The technical aspects will also make you impressed. The cinematography is done beautifully and the use of Technicolor provides a memorable look for the film. The editing is also done well and the soundtrack by Nino Rota is one of the most memorable scores in cinema history, as its almost funeral-themed opening track still remains iconic and fits the film’s overall tone.

The performances in the film are amazing, as it features an amazing cast of brilliant actors such as Marlon Brando, Al Pacino, Diane Keaton, James Caan, Richard Duvall, John Cazale, Talia Shire and many more. I love how the film handles Michael Corleone’s character arc in this film and Marlon Brando’s performance as Vito Corleone is one of the greatest performances in cinema history.

Honestly, there’s really nothing to complain about this film, as it’s highly agreed to be of the greatest films in history. The Godfather brilliantly weaves an intriguing look into the world of organized crime along with innovative storytelling, focused direction and astounding performances.

 Հնչյունաբանություն

80.Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ո-ն արտասանվոմ վօ:

1)արագոտն,ամենաորակյալ,անորսալի
2)գանգոսկր,բարձրորակ,երկարաոտ
3)ամենաողորկ,հնաոճ,արջաորս
4)անողնաշար,անողոք,հոգեորդի

81. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկերի ը-ն ճիշտ տեղադրված:

1)կ(ը)ն(ը)կատի,համ(ը)րանալ,չվնկ(ը)րկել
2)դ(ը)ռ(ը)նբաց,տ(ը)րտմել,խ(ը)մբվել
3)փ(ը)րկ(ը)վել,կ(ը)նճռոտ,խ(ը)ճ(ը)ճվել
4)կ(ը)րկնվել,հանգց(ը)նել,խառ(ը)նվածք

82. Ո՞ր շարքի բոլոր բառերն են երկվանկ:

1)մկան,աստղիկ,հարսնյակ
2)սպի,էինք,երբևէ
3)վայրէջք,կռունկ,անարև
4)ծանր,հուսաբեկ,բժիշկ

83. Ո՞ր շարքում գաղտնավանկ ունեցող բառ կա:

1)մաքրամաքուր,մանրակ,գանգրահեր,կաթնակեր
2)փափկասեր,անընչասեր,խառնիխուռն,ուղղաձիգ
3)գեղեցկություն,ակնաբույժ,վերջնագիր,կապտերանգ
4)քաղցրասեր,ծաղկածիծաղ,կուսակցական,մատնաչափ

84. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում բաց վանկ չկա;

1)խմորագունդ,պերճաշուք,հանցապարտ,ձեռնամարտ
2)կուժկոտրուկ,աջհամբույր,համհարզ,թարթիչ
3)ամրոցամերձ,կիրակնօրյա,վերընձյուղվել,ինքնահավան
4)սաղավարտ,անձկություն,ահագնադղորդ,բերդակալ

85. Քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա զարմանալիորեն բառում:

1)չորս բաց, երկու փակ
2)մեկ բաց,երեք փակ
3)երկու բաց,չորս փակ
4)երեք բաց, երեք փակ

86.Ո՞ր շարքի բոլոր բառերի, բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:

1)հարազատի,քույրդ,քաղաքներից,դուստրեր
2)թրխկոց,կարծես թե,հայեցի,անդրաշխարհ
3)մեծ-մեծ,ի դեպ,արագընթաց,դրամարկղեր
4)մանավանդ,ուստր,ռուսերեն,հայկական

87. Ո՞ր շարքի բոլոր բառերում ը-ի սղում կա:

1)Փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր
2)բարձրաձայն, ակնհայտ, արկղիկ,երփներանգ
3)ցածրահասակ,ծանրաձող, սանդղահարթակ, դստրիկ
4)մեղրաձոր, կարծրանալ, սանրել, կակղամորթ

88.Ո՞ր շարքի բոլոր բառերում ու-ի հնչյունափոխություն կա:

1)Լուսավոր, փշածառ,արևմտյան, ընչացք
2)տամկանալ, անրջանք, անգթություն, ըմպան
3)հնչակ, մտածել, կատվառյուծ, ձվածեղ
4)լրագիր,առևտրական, ընրաքաղց, ջրառատ

89.Ո՞ր շարքի բոլոր բառերում ի ձայնավորի հնչյունափոխություն կա:

1)Գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2)գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3)երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4)մտավոր,դեղնաթույր, կծկվել, ննջարան

90. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ի ձայնավորը հնչյունափոխվել ը-ի:

1)տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2)վշտակից, հետնադուռ, ալեծուխ, մշտադալար
3)լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4)ձգողական, կրավորական, թվական, հանգստարան

91.Որ շարքում կա բառ, որում է(ե) ձայնավորի հնչյունափոխություն չկա։

1)գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2)իջնել, մահճակալ, միջակ, շնջել
3)պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4)զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ

92. Որ շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա։

1)կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2)պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3)ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4)սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց

93.Որ շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա։

1)կապտաթույր, պատրանք, աստղաբույր, ձանձրույթ
2)պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3)ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4)դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց

94.Որ շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա։

1)մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2)առենակալ, աշխուժորեն, ալեծուխ, ալրաթաթախ
3)արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4)թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխար

95.Որ շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա։

1)մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2)ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3)ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, առենակալ
4)շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք

96.Նշված ածանցներին միանալիս որ շարքի բոլոր բառերում կկատարվի երկհնչյունի հնչյունափոխություն։

1)թույն(ոտ), գույն(ավոր), սյուն(ակ), թույն(անալ)
2)բույր(ավոր), բույր(ավետ), արյուն(ալի), տույժ(ած)
3)կույր(անալ), հույն(արեն), բույս(ական), բույժ(ակ)
4)լույս (եղ), կույս (ական), անկյուն(ակ), գույժ(կան)

97.Որ  շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա։

1)հնամենի, ձյունագես, վերջնական, առվեզր
2)բազմաթիվ, ամրակուռ, պայծառատես, վիմագիր
3)երեսնամյա, կատվառյուծ, վրիպակ, քմահաճ
4)աշնանացան, հյուրամեծար, պատվիրել, փոթորկահույզ

98. Որ մարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա։

1)զգուշացում, կայսրուհի, մածնաբրդոշ, ատենակալ
2)կոշկակար, գարնանացան, ճշմարտացի, ծառատունկ
3)հնամենի, ձյունագես, վերջնական, առվեզր
4)բազմաթիվ, ամրակուռ, պայծառատես, վիմագիր

99.Որ շարքի բոլոր բառերում մեկից ավելի հնչյունափոխություն կա։

1)գնացեւցակ, հովվերգություն,ջրասուզակ, ուղղաթիռ
2)մտադրություն, վերջնահաշվարկ, ձվատվություն, քննչական
3)մաքրագրել, կիսափթած, ալևոր, թախծամրմունջ
4)բարձրաթռիչ, առաջնորդ, միջօրեական, բնազդաբար

100.Որ շարքի բոլոր բառերում սղում կա։

1)ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
2)գլխավոր, անասնապահ, այգեպան, փախստական
3)գերություն, ոսկերիգ, մանրախնդիր, փոքրոգի
4)սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական

101. Ո՞ր շարքի բոլոր բառերում է ձայնավորը հնչյունափոխվել բաղաձայնի․

1) վայրկենասլաք, հոգյակ, ձվածեղ, չվացուցակ
2) կղզեբնակ, լեզվանի, կատվաձագ, թթվահամ
3) աղվամազ, ալյակ, ուրվական, մեղվապահ
4) բարություն, ձվաձև, առվեզր, կկվականչ

102. Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանցի հնչյունափոխություն կա․

1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութային
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր

103. Ո՞ր շարքի բոլոր բառերում արմատի հնչյունափոխություն կա․

1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ

Եղիշե Չարենց 

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Ճիտին պարտքը 

Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով։ Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր։ Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը։

Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։

Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր։ Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան։ Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն։ Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում։ Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը…

 Ճիտին պարտքը

Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով։ Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր։ Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը։

Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։

Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր։ Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան։ Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն։ Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում։ Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը…

Փարվանա 

«Փարվանա» բալլադը Թումանյանը գրել է 1902 թ.: Ժողովրդական այս լեգենդի մասին հեղինակը առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, իր դասընկեր Գրիգոր Վանցյանից: Հետագայում այցելել է Ախալքալաք, Փարվանա լիճ, տեղի ժողովրդից Փարվանայի մասին լսել ավանդություններ ու զրույցներ:
Սիրո, գեղեցկության, իդեալի հավերժության որոնումը «Փարվանա» բալլադում ստանում է բարձրագույն արտահայտություն: Իր ստեղծագործությանը բնորոշ եղանակով Թումանյանը բալլադն սկսում է գեղեցիկ բնապատկերով: Փարվանա արքայի անառիկ ամրոցի էպիկական հանդարտ նկարագիրը լրացվում է արքայի դստեր քնարական գեղեցիկ պատկերով: Բալլադի սկիզբն ստեղծում է երջանկության սպասման տրամադրություն, որ գործողությունների հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար մարում է և տեղի տալիս տխուր պատկերի:

«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա ամուսնուց նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Բառարան

  • սեգ – հպարտ
  • Դըրանիկներ-պալատականներ
  • նաժիշտներ- կին պալատական աղախիններ
  • լայնալանջ-թիկնեղ
  • պայազատ- ազնվականական աստիճան
  • մայիլ մընա-զարմացած մնա
  • տըմարդի-անմարդկային
  • Խըռնըվում -հավաքվել

Բալլադ

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։ Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև` երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը։

Թմկաբերդի առումը 

Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։

Թմկաբերդի առումը պատմողական պոեմ է, որն ունի գործողություն, հերոսներ, դիպաշար։ Այն ունի բանահյուսական հիմք։Պոեմը բաղկացած է նախերգանքից և 12 մասերից։ 12-րդ մասը վերջինն է, որն ամփոփում է նախերգանքի գաղափարը, պոեմի մեջ կատարվող գործողությունների իմաստը։Հենց նախերգանքում բանաստեղծը ստեղծել է թափառական աշուղի կերպարը, որը կյանքի իմաստության խորհրդանիշն է։ Աշուղը պատմում է կյանքի անցողիկության մասին, որը հավերժական է ծննդի և մահվան բնական օրենքը, բայց մսհից ավելի հզոր է մարդու գործը։

  • Գտիր տողերը, որտեղ Թաթուլին է նկարագրում։

 Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

  • Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։

Ջահել կինը սևաչյա։

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

 Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.

  • Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Այս տողերը արդեն բավական են Շահին բնութարելու համար։ Շահը խորամանկ էր, նա ամեն ինչ ու ամեն գնով կհասներ իր ուզածին։ Նա նաև փիլիսոփա էր ու շատ խելացի։ Իր կյանքի փորձից նա հասկացել էր, որ չի կարելի հավատալ փառքին կամ հաղթանակին, քանզի դրանք ժամանակավոր են, բայց չէ որ գործն է անմահ, ինչպես ասում է Թումանյանը։ Նա նաև ուժեղ էր, քանզի հարեմից մինչև զինվորական բոլորը վախենում էին նրանից և ռիսկ չէին անի նույնիսկ մտածել դավաճանության մասին։ Սակայն նույնիսկ ամենաուժեղ մարդիկ, ես կասեի հենց ամենաուժեղ մադրիկ կարիք են զգում թույլ լինելու, սիրված լինելու։ Թվում է, թե ահա Նադիր Շահ, մեծ, հզոր արքա, գրավել է մեծ տարածքներ, իր հպատակության տակ ունի միլիոնավոր մարդկանց, ինչի կարիքը կարող է նա զգալ, չէ որ հենց նա պիտի երջանիկ լինի, սակայն ոչ, նա ունի սիրո կարիք։ Եվ երբ նա Թմկա տիրուհու օգնությամբ տիրեց բերդին, նա ուրախ չէր, քանզի վերջնականապես հիասթափվեց այս աշխարհից։ Հասկացավ, որ չի կարող վստահել ոչ մեկին ու ոչնչին։ Ինքս նրան համարում եմ ավելի շատ դրական կերպար, քան՝ բացասական։ Նա հզոր առաջնորդ էր ու իր երկիրը հզորացրեց, խելացի, խոհեմ, փիլիսոփա էր, ով ընդամենը ուզում էր(թեպետ չի խոստովանի) թույլ լինել։

  • Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

Թմկա տիրուհու արարքը կարող եմ հասկանալ, քանզի եթե նայենք ժամանակաշրջանը նա ամուսնացավ առանց սիրելու, նախ նրա կարծքիը հաշվի չէին էլ առնի, չէ որ հենց ինքը Թաթուլ իշխանն էր նրան հավանել, նա չէր կարող չսիրել նրան, բացի այդ Թաթուլն էլ նրա համար լավ թեկնածու էր նա դարձավ Թմկա տիրուհի։ Հենց սրա համար ամուսնացավ ու իրեն մխիթարեց, սակայն ամուսնական կյանքի մի քանի տարի անց Թմկա տիրուհի տիտղոսը էլ նրան չէր գերում, նա իրեն որպես ստրուկ էր զգում։ Կարծում եմ նա չի դավաճանել Թաթուլին, քանի որ նա նրան չէր էլ սիրում, իսկ ինչպես կարող ես դավաճանել մեկին ում չէր սիրում։ Չեմ կարող ասել էր, գիտեր արդյոք Թաթուլը, կամ ընդունում էր արդյոք Թաթուլը այն, որ կինը իրեն չի սիրում, սակայն եթե գիտեր ուրեմն նա իր մեղքը ուներ կատարվածի մեջ։ Ի վերջո դու պարտավոր չես այն մարդու առաջ, ով քեզ իորւմ է, բայց դու պարտավոր ես այն մարդու առաջ, ում սիրում ես։

Աբսուրդը Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթում 

Հայտնի փաստ է` աբսուրդի գրականության լիարժեք արտահայտությունը եղավ աբսուրդի թատրոնը (50-ականներ), իսկ աբսուրդայնության ոչ անխառն երանգներով արձակի ամենավաղ գործերից համարվում է Կաֆկայի «Կերպարանափոխություն» (1915): Եվ քանի որ արձակ աբսուրդը հանդես է եկել այլ գրական ուղղությունների հետ միասնաբար, ապա, ելնելով աբսուրդի թատրոնի ժամանակաշրջանից և որոշ առանձնահատկություններից, այն շատ հաճախ համարվում է ոչ թե մոդեռնիստական, այլ պոստմոդեռնիստական ուղղություն: Մինչդեռ «Կիկոսի մահը» հեքիաթը` տպված 1913-ին, տիպիկ աբսուրդային երկ է, և, փաստորեն, չափազանց հետաքրքրական իրողություն ոչ միայն հայ գրականության տեսանկյունից (քանի որ մեզանում աբսուրդի արտահայտություն 20-րդ դարասկզբին այդպես էլ չի գրանցվում), այլև համաշխարհային գրականության կտրվածքով:

Շրջապատող  միջավայրը  ինքնին  արթնացնում  է  խորհելու  ցանկությունը: Մենակությունը  ստիպում  է  մտածել, մտածել՝  ինչի  մասին  հնարավոր  է  և անհնար, չէ՞  որ  այդ  ժամանակ  մարդը  գտնվում  է  ամենաթույլ   իրավիճակում  և նույնիսկ անհավանականությունները  գտնում  են իրենց  առանձնահատուկ  տեղը  քո  մտքերում, անկախ քեզնից  սկսում  ես  հորինել  և  տանջվել,  ինչպես  եղավ   հեքիաթում: Պատկերացրեց  մի իրավիճակ,  ցավեցրեց  իրեն  այդ  իրավիճակով և  հասկացավ,  որ  ինքը  դժբախտ  է: Այս  հեքիաթում  աբսուրդը   սկսվում  է  հենց  այդ  պահին: Կարող  ենք  հասկանալ  նաև  այն,  որ  գոյություն չունեցող բանի մասին մտածելն  արդեն իսկ  աբսուրդ  է, ծիծաղելի  է  բայց  հիշեցի Կիերկեգորի միտքը,  թե՝  Աստծու հանդեպ հավատը  համարվում  է  աբսուրդ:

Թումանյան. Հայրենիքիս հետ, Հայոց լեռներում 

Հայոց լեռներում

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը իմ կարծիքով հայերի տանջանքների, տխրության մասին է: Սկզբում այդպիսին է և այն տխուր տպավորություն է թողնում քո վրա: Օրինակ, ամենաառաջին տողը՝ <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>>-ը ցույց է տալիս, որ դժվար, մութ ճանապարհ ենք անցել: Բանաստեղծության չորրորդ տունը արտահայտում է հայերի վերաբերմունքը, վիճակը՝

<<Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,                                                                                             Թալանված, ջարդված,                                                                                                                                Ու հատված-հատված,                                                                                                                           Տանում է իրեն վերքերն անհամար,                                                                                                           Հայոց լեռներում, Արնոտ լեռներում>>: 

Այստեղ նաև արտահայտվում է, որ հայ ժողովուրդը տանում էր այդ տխրությունը իր հետ: Ինձ դուր է գալիս այս բանաստեղծությունը ամենավերջին տունը, որտեղ իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը փորձում է հույս ներշնչել ընթերցողներին ապագայի համար: Այն ավելի ուրախ է: Բանաստեղծության սկիզբը արտահայտում էր հայերի վիշտն ու տանջանքները, իսկ վերջը՝ խոսում էր պայծառ ապագայի մասին:

Հայրենիքիս հետ

Բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության մասին է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:

Կարծում եմ, նա բանաստեղծությամբ ուզում է ասել, որ մեր հայրենիքը և հայ ազգը շատ ցավ է տեսել, շատերը գաղթել են, բայց կգա մի օր, որ մեր հայրենիքը կհզորանա և ամեն ինչ լավ կլինի:

1915 թվականին՝ Մեծ եղեռնից հետո, Թումանյանը գրել է նաև «Հոգեհանգիստ» և «Բարձրից» բանաստեղծությունները։                                                                                                                                        « ․․․ — Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կըմնա…»

Հոգեհանգստի ժամանակ ողջերը ննջեցյալի հոգու համար աղոթում են և Աստծուց հայցում ողորմություն։ Այդպես էլ «Հոգեհանգիստ» բանաստեղծության մեջ հեղինակը անբախտ զոհերին ցանկանում է կարդալ վերջին հանգիստը։ Հայոց զոհերը անհամար են, ըստ իս, հենց այդ պատճառով է հեղինակը մոմերի փոխարեն, հայոց հրդեհի կարմիր բոցերից է վառում Հայոց աշխարհի լեռները․          Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,                                                                                                   Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից                                                                                      Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,                                                                     Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,                                                                                 Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,                                                                                     Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանչելով հոգիներին, որոնք ցրված էին մինչև Միջագետք, Ասորիք, մինչև Ծովն հայոց՝ հեղինակը կարծես մխիթարում է,  հորդորում թողնել հուզմունքը, քանի որ «Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կըմնա…»։ Եվ հոգիները զոհերի, Սաղմոս կարդալով, գնացին հանգչելու․․․

« Բարձրից »։ Լավ է՞ այնտեղ, որտեղ մենք չկանք։ Մարդու  բարի սրտի խորքերից հոգին դուրս գալով՝ ցանկանում է բարձրից նայել աշխարհին։ Հոգին տեսնում է աշխարհը գեղեցիկ և անվերջ տարբերություւններ, աստվածներ զանազան։ Բայց ուտում է «…ամեն մի աստված իրեն պաշտողին, ամեն հայրենիք իրեն զավակին»։

«Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.                                                                                                                Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,                                                                                                                             Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,                                                                                                                   Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած»։

Պարզ երջանկություն ու խաղաղություն փնտրող հոգին աշխարհում իրեն հարմար անկյուն չի գտնում։ Դրա համար էլ նորից իջնում է սրտի մեջ, որտեղ մարդը ազատ ու երջանիկ է։

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—                                                                                                                Խոր, արարչական հանգիստն անխըռով,                                                                                                      Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու                                                                                                                         Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Չկա ոչ մի երկիր հանգիստ հանգչելու համար, չկա ոչ մի անկյուն, որը լի կլիներ Աստծո սիրով։ Այդ ժամանակ հոգին կրկին նայում է աշխարհին, սակայն տխուր և վշտով լի։

Նայում է այն մեծ՝ աշխարհից էլ մեծ սրտին, ուր կար սեր, ուրախություն ու երգ։ Թողնելով այդ մեծ սիրտը, բայց չգտնելով այն, ինչ որ փնտրում էր աշխարհում, նա վերադառնում է՝ հանգչելու այդտեղ։     Անպատում վըշտով վերըստին նայեց                                                                                                                Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,—                                                                                                          Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր                                                                                                            Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—                                                                                                                   Խոր, արարչական հանգիստն անխըռով,                                                                                                           Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու                                                                                                                         Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Քառյակ 

Քառյակը, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից:Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ զույգային aabb, խաչային abab, շրջանային abba։Հովհաննես Թումանյանը քառյակի մասին ասել է․«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»։

Թումանյանի քառյակները պարզ ու մատչելի բովանդակություն ունեն։ Դրանք փորձ են՝ բացահայտելու կյանքի առեղծվածները, ճանաչելու մարդու բախտն ու ճակատագիրը, խորանալու Ստեղծողի գաղտնիքների մեջ։ Քառյակներից մեկում բանաստեղծը գրում է. «Տիեզերքի տերն եմ ես, // Ո՞վ է արդյոք նըկատել»։ Իրոք, Թումանյանի այս ստեղծագործությունների մեջ տիեզերական վեհ ու բարձր մի բան կա, որտեղից էլ նա նայում է ծնունդի ու մահվան սահմանագծերի մեջ տառապող մարդուն, ում «Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն»։

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

Historyclub

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Զավեն Ղազարյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց դասարան-12.3

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Atavist Magazine

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց դասարան-12.3

Longreads

The best longform stories on the web

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.