Ինչպես եմ ժամանակ անցկացրել տանը

Առանձնապես անելու ոչինչ մտքիս չէր գալիս դաս անելուց բացի, հետո հասկացա, որ ստիպված պետք է սկսեմ գիրք կարդալը ։ Ինձ առաջարկել էին կարդալ մի գիրք մի մարդու կյանքի մասին՝ թե ինչպիսի մանկություն է ունեցել , ինչպես է մեծացել, հաջողությունների հասել։ Ես վատ էի տրամադրված սկզբից, բայց ամեն նոր էջի հետ գալիս էր նոր հետաքրքրություն և անյդպես ես հունի մեջ ընկա։ Ես դեռ չեմ վերջացրել կարդալը բայց հետաքրքրությունը չի կորել։ Իմ բախտը բերել է նրանով, որ հորեղբորս տունը մեր կողքն է և մենք ամեն որ մի բան գտնում էինք անելու, ասելու և մի կերպ ձանձրույթից պրծնում էինք։ Իմ կարծիքով շատ մարդիկ տանը չեն կարողանում զբաղմունք գտնել՝ ձանձրույթից այդ պատճառով էլ փողոցներում լիքը մարդ կա և ես ուրախ եմ, որ նրանց շարքում չեմ։

Հայոց լեզու

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանյակ, որբյակ, աթոռակ, մարդուկ, որդուկ, մկնիկ, իշուկ, հորթուկ, ծերուկ, կղզիյակ, գրքուկ, աղավնյակ, թիթեռնիկ, հատորյակ, ձուկնիկ, աղջիկնակ, առուվակ, դռնակ, հոգյակ, արտույտիկ, ծովիկ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մշեցի-շշեցի, Իտալացի, Հայաստանցի, Արցախցի, Իսպանիացի, Բելգիացի, Նյու Յորքցի, Էջմիածինցի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Exercises on tences

1. This time tomorrow, I will be lying on the beach.�2. She said that she would help me.�3. Phone me when you have time.�4. I will follow you wherever you go. �5. You will have an accident if you go on driving like that.�6. When you phoned, I was working in the garage.�7. I spent all my childhood in South India.�8. The phone rang while I was having a bath.�9. I tried a little of the soup to see how it tastes. �10. When we were children we made our own toys.�11. I can’t dance because I have broken my leg.�12. I rang the bell six times but no one opened the door.�13. P1: Would you have told her truth? P2: No, I would have lied. (tolie)�14. If he asks me to come, I will. (to ask)�15. I really thought that my team would win. (to win)�16. They would have won if they had played better. (to play) �17. If you slept more, you wouldn’t be so tired. (to sleep) �18. If you hadn’t told him, he would have never found out. (to find out)�19. If I need money next week, I
will borrow it from my brother (to borrow)�20. I will be here if you need me. (to be)�21. I wouldn’t have laughed if I had known it was such a sensitive topic. (tolaugh)�22. If John loved Betty, he would marry her. (to love)

Ամերիկա Իրանյ

Հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի ելույթից հետո աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ մարդիկ թեթևությամբ շունչ քաշեցին․ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմ չի լինելու։ Կանխվեց աղետը՝ չեն լինելու մարդկային նոր ողբերգություններ, ավերածություններ, տնտեսական վնասներ և այլն։
Իրանը գեներալ Սուլեյմանիի խորհրդանշական սպանությանը պատասխանեց ոչ պակաս խորհրդանշական կերպով։ Այսինքն, իրանական կողմի պատասխան հարվածը կոնկրետ ռազմական խնդիր չէր լուծում, այլ ավելի շուտ խորհրդանիշների և իմիջի ոլորտից էր։ Արձակած հրթիռների միջոցով իրանական կողմի հղած ուղերձներից կարելի է առանձնացնել մի քանիսը։

Մասնավորապես այն, որ չեն վախենում աշխարհի գերհզոր զինված ուժեր ունեցող պետությունից, և որ իրանական ժողովուրդն համախմբած է ղեկավարության շուրջ՝ պատասխան տալու ցանկացած սպառնալիքի։ Մյուսն այն է, որ Իրանն ունի ժամանակակից սպառազինություն, կամք և հնարավորություն՝ իր սահմանից դուրս գործողություններ կատարելու համար։ Կարևոր էր նաև այն, որ Իրանն այս իրավիճակում դիրքավորվում էր որպես զոհ, ում կողմից են բարոյական ու իրավական նորմերը։
Իրանի հրթիռային հարվածներն ամերիկյան ռազմաբազաների վրա հաշվարկված ու զուսպ էին, բավարար իրանական կողմի համար վրեժխնդրության արժանահավատ հայտ ներկայացնելու համար։ Սակայն դրանք չէին հատում այն կարմիր գծերը (մարդկային զոհեր, էական նյութական կամ նույնիսկ բարոյական վնաս), որ կստիպեին ԱՄՆ-ին պատասխան հարված հասցնել։ Կարճ՝ ամեն ինչ արվեց իրավիճակի սրումը կանխելու ու Իրանին ու ԱՄՆ-ին արժանապատիվ ելք ապահովելու համար։
Այնքան էլ ճիշտ չեն իրանական այս հարվածների համեմատությունները պատմական նախադեպերի, մասնավորապես՝ 1941թ. Ճապոնիայի կողմից Պեռլ Հարբորում տեղակայված ամերիկյան ծովային ռազմաբազայի վրա հարձակման հետ։ Թե սա առաջին դեպքն է, որ ամերիկյան կողմը չի արձագանքում իր ռազմաբազայի վրա կատարած հարձակմանը, ինչը խոսում է իրանական ուժի և ԱՄՆ թուլության մասին։
Իհարկե, գնահատականները կարող են տարբեր լինել, իսկ հաղթանակները՝ բարոյական ու իրական։ Բայց Էրբիլում ու Այն ալ-Ասադում իրանական հրթիռակոծությունը համեմատել Պեռլ Հարբորի հետ, նշանակում է անտեսել հակամարտությունների պատմական ու ռազմական համատեքստը, դինամիկան, վերջապես այդ հարձակումների պատճառած վնասները։
Պատմությունը թողնելով պատմաբաններին՝ նշենք, որ այս փուլում ամերիկա-իրանական ռազմական-խորհրդանշական փոխհարձակումների հաշիվը ոչ ոքի է, մեկական նետում՝ սակայն բասկետբոլային իմաստով։ Մեկն ավելի շատ միավոր է տարել, մյուսը՝ պակաս։ Իսկ ահա առավելությունն ում կողմն է, կախված է, թե «մրցավարը», որ լուրերին է հետևում։
Մյուս հարցը, որին արժե ուշադրություն դարձնել, ԱՄՆ-Իրան «լիարժեք պատերազմ» հասկացությունն ու դրա հնարավորությունն է։ Եթե շատ չոր, ռազմական տեսանկյունից նայենք, Իրանը ոչ մի շանս չունի ԱՄՆ հետ պատերազմում, հատկապես եթե վերջինս կիրառի իր զինանոցի բոլոր հնարավորությունները, ներառյալ միջուկային զենքը։ Ասիմետրիկ ռազմական գործողություններն էլ պատերազմ անվանելը դրամատիկ է հնչում, բայց ոչ ճշգրիտ։

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք հայոց լեզվից

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը ձանձրալի  է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Կետերի փոխարեն գրի´րտրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր  կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում  քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց  իր վրանը:
8. Վկաները ցուցմունք  տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն  ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10․ Հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բամբիռ, բրդել, գիրթ, թափոր, խարամ, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել,  մահիկ, մույթ, շաղախ, շեղբ, սկահակ, տարեգրություն:

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը` մտնելե չեն արգիլեր զինքը, բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն, իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կը ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը, երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սովրած էր:
Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:
Կամաց – կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացոց և այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ` վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը` սրտներիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
Զաբուղոն նշանված էր, կը զարմանա՞ք:
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրներից ծանուցեր էին:
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով` վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր:
Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված` աներկյուղ կը պտտեր ամեն տեղ, ու զենքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը` հրապույրիչ կըներ զինքը: Մասամբ ալ նշանածին փառքը իր վրա կանդրադառնար անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ, աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
Վասիլիկ` ինքը գոհ կը թվեր այս կյանքեն, մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
Ու մութը` իրական մութ էր հոս, կյանքը գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր:
Ուրիշները կրնային ըսել, որ “այսքան օր” ապրեցան, ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով մը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվացին իր աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չըկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիններիդ շլացնել:
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա, իրենց սեփական կյանք ու գոյություն չունեին և ուրիշներուն համար կապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին, դերասաններ` որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու:  Այսպես էր Վասիլիկ, իր մեկուսացումը` լքում կը նշանակեր, ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային: Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քայլվածք մը առած էր, որ նուրբ մարմնին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը` որուն հանդիպողը կը կախարդվեր:
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց, այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսացնել, ժամադրություններուն գտնվիլ սա պարտեզին մեջ կամ ան լերան վրա, ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ, մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի օր առաջվան պես կը սիրեին իրար, ի՞նչ փույթ մնացածը, Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր:
Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, — կը հարցներ աղջիկը:
Ասոր վե՞րջը Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր, ընդհակա — ռակը, կը փափագեր, որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած` հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կերևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն, գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձեռբակալել տվավ Զաբուղոնը:
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կը սլքտան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդտեղ ժամերով, չորս դիեն բարցրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով:Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես, զորս լուսավորելու կուգա:
Զաբուղոն ասոնց մեջն է, իր համբավը կանխած է զենքը բանտին մեջ, մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է, հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե, իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկ հատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավատա դեռ, ո՞ւր է, ի՞նչ կընե արդյոք, ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կընե, անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կանցնի, բայց դուրսի բակին մեջ կըբռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողվի, երկու գիշեր կանցնե հոն, կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն:
Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ, բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն, բան մը չի կասեցներ զինքը, դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կիջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն, տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը, ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե, որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն ու վայելած ազատության գինը` այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գոնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կանցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը:
Մեղմիվ կը մոտենա անոր տունին, պատուհանին առջև խոսակցության ձայն մը կեցնե զինքը, ո՞վ է ներսը, մտիկ կընե, չի հավատար իր լսածին, ներս մը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել, հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կերթա պզտիկ դանակի մը կոթին, զոր մեջքի գոտիին անցուցած է, մատները կը շոյեն զինքը, առջի հեղն է, որ արյուն թափելու հարկ կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե:
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն, զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն, ոչ չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կելլե կրկին: Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ, ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի: Կը խորհի, որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:
Արշալույսին հետ` վարանոտ քայլերով ետ կը դառնա իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կառնեն:
Առաջադրանք


Ի՞նչ է նովելը:

Նովելնորավեպ  պատմողական ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։
Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը;

Նովելը պատմում է մի գեղեցկադեմ ու հմայիչ աղջնակի՝ Վասիլի  ու Զոհրաբի մասին : Վասիլը սիրում էր Զաբուղոնին, բայց սերը փոխադարձ չէր: Նրանք հազվադեպ էին հանդիպում՝ միայն գիշերը, որպեսզի ոստիկանությունը չտեսնի իրենց: Զաբուղոն Վասիլին սիրում էր միայն գողացված նվերները թաքցնելու համար: Ու չնայած նրա անսահման սիրուն, մի օր Վասիլը մատնում է Զաբուղոնին: Զաբուղոնը հանցագործ էր ու եսասեր, բայց կյանքը նրան ավելի դաժան է պատժում: Նա բանտ է ընկնում ոչ գողության պատճառով, այլ միայն այն պատճառով, որ իր սիրեցյալն է մատնում նրան: Երևի Զաբուղոն կնախնտրեր լինել բանտարկյալ որպես հանցագործ թեկուզ տարիներով, բայց ոչ իր սիրեցյալի կողմից: Չնայած կյանքի դաժան փորձություններին Զաբուղոնին հաջողվում է փախչել բանտից, որից հետո նա տեսնում է այն, որը հավասարեցնում իրեն հողին՝ Վասիլին ուրիշի գրկում: Այդ ամենից հետո արդեն կյանքից հիասթափված Զաբուղոն ոչինչ չի ձեռնարկում, ուղղակի լուռ հեռանում այն ազատությունից, որը դեռ այն ժամանակ երազանք էր…
Համոզու՞մ է ձեզ նման ավարտը, եթե ոչ, նոր ավարտ հորինիր:

Այս նորավեպի վերջնաբանը անսպասելի էր, ինչ-որ տեղ անհասկանալի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ընթերցող մինչեւ վերջ հավատացած էր, որ Զաբուղոն սպանելու է երկու սիրահարներին, բայց արի ու տես, որ մի պտույտ է տեղի ունենում եւ ամբողջ պատմվածքի ավարտը ընթերցողին պահում է ապշահար վիճակում: Վերջնաբանը ինչքան անսպասելի էր, այդքան էլ հեռու էր ռեալիզմից, քանզի իրական կյանքում շատ քչերն ունեն ուժեղ կամք, եւ շատ քչերին է հաջողվում կառավարել սեփական հույզերը: Եթե հնարավորություն ունենայի շարունակել եւ գրել նորավեպի ավարտը, ապա հետեւելով ռեալիզմին, կգրեի սպասելի եւ ողբերգական ավարտ:

The Filipino and the Drunkard

loud-mouthed — բարձրախոս, մեծախոս
camel-hair — խարտյաժ
to crowd up— ամբոխ բարձաձնել
to bother — անհանգստացնել
commotion — հուզմունք
to come to somebody’s rescue — ինչ որ մեկին փրկության գալ
to squeeze — քամել,ճզմել
crowd — ամբոխ
decent — պարկեշտ
keep dodging —շարունակել քաշքշել
to stumble — գայթակղել
to swear — երդվել
swiftly —արագորեն
to rush — շտապել
lavatory — պետքարան
compartment — խցիկ
to bolt — պտուտակել
to be wounded — վիրավորվել
to stoop —գցել
to beg —աղաչել
seeking — փնտրել
to demand — պահանջել
to have right — իրավունք ունենալ
to pound —շարունակ խփել
to make a trouble — խնդիր առաջացնել
rage — զայրույթ
yellow-belly —դեղնավուն
thigh — ազդր
to tremble — դողալ
decency — պարկեշտություն
to flee —փախչել

sympathy—համակրանք

Գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Վարդգույննկար-վարդագույն , գունանակար
ծաղիկզարդքանդակ-ծաղկազարդ , զարդաքանդակ
լուրգիրսեղան-լրագիր , գրասեղան
լեռշղթակապ-լեռնակապ , շղթայակպ
ճերմակհերարձակ-ճերմակահեր , հերարձակ
քանդակգործընկեր-քանդակագործ , գործընկեր
2. Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
խոտոր-անխոտոր
երերուն-աներեր
տարակուսելի-անտարակուս
արտաքուստ-ներքուստ
անզարդ-զարդարուն
ամոթխած-անամոթ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
թեթևաբարո-ծանրաբարո

3. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր-սխալ , ճիշտ
շնորհալի-տաղանդավոր , անտաղանդ
նուրբ-քնքուշ , կոպիտ
անաչառ-արդար , անարդար
երախտագետ-շնորհակալ , երախտապարտ
անդորր- հանգիստ , անհանգիստ
անաղարտ- մաքուր , պիղծ
պարկեշտ- համեստ , անպատկառ
ահռելի- մեծ , փոքր
հանդուգն- համարձակ , վախկոտ
փութաջան-ջանասիր , ծույլ
խրթին- դժվար , հեշտ

Նախածանցներ

Բառի սկզբին ավելացող մասնիկը նախածացն է , որը բառին տալիս է նոր իմաստ։ Հայերենում նախածանցները ի տարբերություն վերջածանցներին քիչ են ։
ան-անգիր , անօրենք
ապ-ապօրինի , ապերախտ
դժ-դժբախտ , դժկամ
տ-տհաճ , տկար
չ-չանել , չհաս
անդր-անդրգետնյա , անդրշիրիմ
առ-առօրյա , առընթեր
արտ- արտերկրյա , արտասահման
բաց-բացակա , բացասեր
դեր-դերանուն, դերբայ
ենթ-ենթավեռնագիր , ենթադրել
հակ-հականիշ , հակասություն
հար- հարատևել , հարանուն
համ- համահայկական , համանուն
ընդ-ընդամենը , ընդգծել
ներ- ներմուծել , ներգաղթ
ստոր- ստորերկրյա ,ստորգետնյա
վեր- վերականգնել , վարադաս
տար-տարատեսակ , տարակազմ
տրամ- տրամաբանություն ,
փոխ- փոխադրել , փոխարքա
թեր-թերհաս , թերուս

Վերջին տերև

Աշուն է ։ Արդեն ցրտում է եղանակը , երեկոյան փչում է դառնաշունչ քամին։ Աշունը շատ գեղեցիկ ու ռոմանտիկ եղանակ է ։ Շատ գեղեցիկ է, երբ առավոտյան բույսերն  ադամանդե ցողով են  պատվում , կարծես ադամանդներ լինեն ։ Այգում տերևաթափ են լինում ծառերը և սկսում են  մրսել ։ Երբ ծառերից տերևները թափվում են , այդ պահը  նմանվում է   պարի ։ Վերջին տերևը իր  ճիգերն է գործադրում , որպեսզի կարողանա մի փոքր երկար մնա ծառին ։ Գույների կախարդ աշունը ամբողջ եղանակը վերածում է մի դրախտի, և մարդ ուզում է միշտ վայելել այդ պահերը։ Աշնանը մարդիկ պատրաստվում են ձմռանը , պաշարներ են հավաքում ։ Աշնան վերջին ամսին արդեն զգացվում է ձմռան շունչը ։ Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է իմ համար ։