Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է

Ինչ էլ լինի մարդիկ դրա տակից դուրս կգան, և այս վարակը նույնպես ժամանակի ընթացքում կվերանա։ Սա աշխարհի համար մի մեծ փորձություն էր և փորձ։ Սա նաև օգուտ էր բնությանը, այն կարողացավ որոշ չափով վերականգնվել։ Կյանքը շարունակվում է և սա ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձությունն է, դեռ շատ փորձությունների միջով կանցնեն մարդիկ բայց դրանից ոչինչ չի փոխվի մենք կշարունակենք նույն ձև ապրել։

Այս ձգձգվող արձակուրդը

Արձակուրդին բոլորն են կողմ բայց հասկանալով իրավիճակը, ավելի լավ կլիներ, որ արձակուրդ չլիներ։ Արձակուրդները երկարել են և երկարելու են քանի դեռ բոլորը դրսում են՝ կարծես ոչինչ չի եղել։ Ես կնախնտրեյի գնալ դպրոց քան թե մնալ տանը իմանալով Հայաստանի և աշխարհի այս իրավիճակի մասին։ Բայց մի կողմից այս արձակուրդը ունի նաև դրական կողմեր։ Այն ամենը ինչի ժամանակը որ չկար մինչև արձակուրդ հիմա կարող ենք անել ։

Գործնական աշխատանք

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը  կվերցնեք, որ ապուրը  համեղ ստացվի:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ  բառեր  կան  հետևյալ  նախադասության  մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից   հորթը  թրջվեց»:

հորդ, հորդ, հորթ


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից  բառերից ո՞րը  «չի  լսում»:

ունկավոր


4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում  մարդունը:

մազ


5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:

Պատասխան՝ թ-ից


6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ,  կերոն բառաշարքը հակառակ  ուղղությամբ կարդալ որպես  նախադասություն:

Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։


7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝   տաբատ,  քաղաք,  դարան,  կատակ,  պարապ:

դարան


8.Շուշան,  Հասմիկ,  Աշխեն,  Անթառամ,  Նվարդ,  Նունուֆար .  ու՞մ  պարտեզից  դուրս   կհանեք:

Աշխեն


9.Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»;

Հորանի այծերից մեկն ընկավ հորը։


10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

պատանի


11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:

սալոր


12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

գյուղ

Թեստային աշխատանք

(1)Հայոց հազարամյա մշակույթի պատմությունն ունի մի շրջան, որը վայրէջքների ու դժվարին վերելքի իր դասերով ներկայացնում է մեր ժողովրդի հարատևման, հոգևոր անմահության և անշեջ փառքի փայլուն ապացույցներից մեկը: (2) Անօրեն բռնակալների անլուր հալածանքների, չընդմիջվող կոտորածների տասնամյակներում հայոց մշակութային կյանքը տվել է վերընթաց զարգացման մխիթարական շատ երևույթներ, որոնց մեջ իր ինքնահատուկ տեղն ունի Գլաձորի բարձրագույն դպրոցը կամ համալսարանը: (3) Մեր միջնադարյան մշակութային պատմության մեջ ընդունված է Գլաձորի համալսարանի գրչական և մանրանկարչական ժառանգությունը ճանաչել իբրև ինքնուրույն հոսանք՝ բուն Գլաձորյան դպրոց: (4) Իր ակունքներում ունենալով բնաշխարհի բազմադարյան ավանդույթներն ու Կիլիկյան Հայքի անմրցակից արվեստի լավագույն գծերը՝ Գլաձորի գրչական, հատկապես մանրանկարչական դպրոցը արձանագրեց զարգացման մի նոր աստիճան: (5) Գլաձորում ստեղծված ձեռագիր մատյաններում, հատկապես ծաղկողների՝ Հովհաննեսի և Մատթեոսի, ապա և Մոմիկի և իր գործընկերների մանրանկարներում ակնախտիղ գույների ընտրությունն ու համադրությունները, դիմանկարների հոգեբանական կերպավորումները կատարվում են աննախադեպ վարպետությամբ: (6) Մեկ զրույցով ներկայացված պատկերը, սակայն, պակասավոր կլինի, եթե մոռանանք Գլաձորի ավանդները և հատկապես ավանդառուներին, այսինքն՝ նրանց, ովքեր, հաղորդակցվելով Գլաձորի լույսին և այդ սրբասուրբ օջախից առնելով իրենց հոգու անշեջ կրակը, նոր օջախներ բացեցին մեր բնօրրանի տարբեր մասերում, դարձան նոր լուսատուներ, մշակութային կյանքի նոր քարոզիչներ: (7) Այստեղ՝ Գլաձորի համալսարանում են կրթություն ստացել Ստեփանոս Օրբելյան պատմիչը, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի հռչակավոր գիտնականները, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, Արևմտյան Հայաստանի մեծ լուսավորիչ Հովհաննես Երզնկացին և ուրիշ բազմաթիվ վարդապետներ ու դպրապետներ: (8) Նրանք լույսի ու գիտության նոր կենտրոններ ստեղծեցին երկրի տարբեր վայրերում: (9) Այդպիսիններից են Տաթևի և Մեծոփա վանքերի համալսարանները, որոնք արյունռուշտ թաթար-մոնղոլների վայրենի տիրապետության շրջանում դարձան հայ ժողովրդի հոգու անմար կրակը վառ պահողներ, լույսի ու գիտության անշեջ օջախներ: (10) Գլաձորի մայրամուտից հետո Հովհան Որոտնեցին՝ Եսայի Նչեցու աշակերտը, փոխադրվելով Տաթևի վանք, այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց:
Ըստ Բ.Ուլուբաբյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ  1   7-րդ նախադասության մեջ ընդգծել 4 բաղադրյալ հատուկ գոյական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.   4-րդ նախադասության մեջ ընդգծել 4 ածական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.   6-րդ նախադասության մեջ  ընդգծել 4 դերանուն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.  1-ին նախադասության մեջ ընդգծել կազմությամբ բարդ և ածանցավոր   բառերը:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 3 բարդածանցավոր բառ:

Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ Այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա մշտապես կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և Անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախ մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այսուհետև  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  մշտապես  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները կամաց-կամաց սպառնալիքի ձև էին ընդունում:
6. անդադար  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օրեցօր ավելի էր  վատանում:

Թվական անուն

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի  երկու :
յոթ չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:
հինգ մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
մեկ խելքը լավ է, երկուսը` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար ու մի :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. վաթսունինը, հազար ինը հարյուր ութ, երեք հարյուր հիոսունյոթ, երկու հազար ինը հարյուր վաթսուն ութ, իննսունինը, երրորդ, տասներորդ:
բ.  առաջին, երկրորդ, երրորդ, չորորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-առաջին, չորս-չորորդ,  հինգ-հինգերորդ, ութ-ութերորդ, ինը-իններորդ, տասը-տասներորդ, տասնինը-տասններորդ:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

ՌՋԲՀ, ՌՋԲԷ, ՑՓՔԹ

Aybuben

Գոյական 4․02

1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառի, սեղանի,  ուսանողի, րոպեյվա, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամիսվա, գարունի, որոշուման,  ձմեռվա, քույրոջ, ընկերոջ, տանտիկնոջ, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորուստի, աղջիկա:
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

ինչ-ինչ պատճառներով, ոչ մի կերպ, այլևայլ ձևեր, յուրաքանչյուր մարդ, ամբողջ տարի, բոլոր աշակերտները։
3. Արկղեր, ժամացույցեր, հանդապահներ, ծրագրեր, երեխաներ, տիկնայք, թռչուններ, վագրեր, մեծատներ, հացատներ, տղամարդիկ, գառներ, գրագրեր, նռներ, ականակրեր, նավթահորներ, մատենագրեր, դեղատփեր, խմբերգեր, գրաշարե, դիմագծեր։
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան, մատյան, սառույց, գույն, բույս, կյանք:

Վարկենաչափ, մատենագիր, սառցաբեկոր, գունանկար, բուսակեր, կենսատու։