Վրաստան-Ադրբեջան

  1. Քաղաքական առումով Վրաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ
    երկխոսություն է ընթանում քաղաքականության և անվտանգության, ինչպես
    նաև եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերի շուրջ:
    Քաղաքական երկխոսությունն ամրապնդվում է նաև փոխայցելություններով, որոնց ընթացքում հնչում են հայտարարություններ երկկողմ
    հարաբերությունների համար նոր ձևաչափ սահմանելու մասին: Նման
    այցելություններից մեկի ժամանակ Վրաստանի նախագահ Մ.
    Սահակաշվիլին առաջ քաշեց մի գաղափար, համաձայն որի, Վրաստանը և
    Ադրբեջանը պետք է անցնեն համադաշնային հարաբերությունների2
    : Որոշ
    ժամանակ անց այդ նույն գաղափարը հնչեց միջկառավարական
    հանձնաժողովի նիստի ընթացքում ու ստացավ իր հետագա զարգացումը
  1. Երկկողմ առևտրային հարաբերությունները: Երկրների միջև համագործակցության կարևորությունը և արտաքին քաղաքականության վեկտորների
    ուղղվածությունը որոշվում է նաև տվյալ երկրների միջև գոյություն ունեցող
    առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով: Արդեն մի քանի
    տարի է, ինչ Ադրբեջանը, ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության
    տվյալների, Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է: Արտահանումը Վրաստանից Ադրբեջան կազմել է 425.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ
    ներմուծումը` 610.7 մլն ԱՄՆ դոլար: 2012 թ. արտաքին ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի հետ հունվար-ապրիլ ամիսների համար
    կազմել է 382 մլն ԱՄՆ դոլար: 2011 թ. Վրաստանի և Ադրբեջանի միջև
    ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 36%-ով11:
  1. Էներգետիկ համալիր: Իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Կասպից ծովի էներգակիրների արտահանման համար Հարավային Կովկասը
    հիմնական տարանցիկ միջանցքն է դեպի արևմտյան սպառման շուկաներ:
    Երկու պետությունների ազգային շահերը, դրանց շուրջ ստեղծված
    իրականությունը, հետաքրքրություննե- րի բազմակողմանիությունը և
    հետապնդվող խնդիրները ստեղծե-ցին ինտեգրված համալիր, որի շնորհիվ
    այս պետություններն իրականացրին էներգակիրների տեղափոխման երեք
    նախագիծ(i) Բաքու–Սուսպա, (ii) Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղերը և (iii) Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարը: Այս ծրագրերը ոչ միայն արդյունավետորեն միմյանց կապեցին Վրաստանը և Ադրբեջանը, այլև Թուրքիան, որի միջոցով դուրս եկան արևմտյան շուկա: Ի լրումն նշված ծրագրերի կողմերը նախաձեռնեցին նաև Ադրբեջան–Վրաստան–Ռումինիա
    գազատարի նախագիծը, որին հետագայում, համաձայն տարածված
    հաղորդագրությունների, միացավ նաև Հունգարիան: Յուրաքանչյուր
    պետության մասնաբաժինը ծրագրում կազմեց 25%:
  1. Տրանսպորտ: Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված
    աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպեց Ադրբեջանին փնտրել նոր`
    այլընտրանքային հաղորդակցության ուղիներ, որի վերաբերյալ առաջին
    քննարկումը կայացավ 1993 թ. հուլիսին և կապված էր Կարս–Գյումրի–
    Թբիլիսի երկաթուղային գծի փակման հետ: 2007 թ. Թբիլիսիում Վրաստանի,
    Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր

երկաթգծի կառուց-ման մասին, համաձայն որի` ծրագիրը նախատեսվում էր
ավարտել 2010 թ., սակայն վրաց-օսական պատերազմի և շրջակա միջավայրի
հետ կապված խնդիրների պատճառով ծրագրի ավարտը հետաձգվեց մինչև
2012 թվականը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն ԱՄՆ
դոլարից ավելի գումար, որից 200 միլիոնը Ադրբեջանը վարկի տեսքով
տրամադրել է Վրաստանին իր մասի ծախսերը կատարելու նպատակով:
Վարկը տրամադրվել է տարեկան 1 տոկոսադրույքով և 25 տարի ժամկետով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s