Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
- Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
- Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
- Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
- Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
- Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
- ուտելիքից զրկելով
- խփելով
- անթույլատրելի բառերով վիրավորելով
- անկյուն կանգնեցնելով
- ստորացնելով հասարակական վայրերում
- գոռալով