Մուտք ճամբար

Այս 3 օրը Սևանում անցավ շատ արագ ու հետաքրքիր։ Ցավալին այն էր, որ ես կորցրել էի իմ պայուսակը և միայն մի քանի ժամ հետո իմացա, որ թողել էի մեքենայի մեջ։ ճամբարում շատ զբաղմունք չկար, բայց մենք անընդհատ ինչ որ բան էինք ձեռնարկում ՝ խաղեր խաղում, լողում, գիշերը իրար պաստում։ Բայց քանի որ ես մոռացել էի իմ պայուսակը ես ստիպված չլողացի։
Առաջին գիշերը ամենա հետաքրքիրն անցավ, քանի որ տղաներից մեկը շատ զվարճացնող պատմություն պատմեց։ Ափսոս որ առավոտները այդ դար ու փոս քարերի վրա պարկելուց մարմինս այնպես էր ցավում, կարծես ինձ գիշերը ծեծել էին։ Ծիծաղելու էր նաև ճաշարան գնալու ժամերը, քանի որ ամեն անգամ ճաշի ժամերին ընկեր Ջուլին այնպես էր գոռում <<ՃԱՇԱՐԱՆ>>, որ ես վեր էի թռնում և մտածում, որ Հայաստանի վրա հարցակվել են։
Քանի որ մենք բախտավոր երեխաներ էինք, այդ երեք օրը անցավ ցուրտ, մռայլ, ամպամած և անձրևոտ։ Միայն մեր գնալու պահին դուրս եկավ արևը, և մոտակա օրերը նույնպես սպասվում էր այդպիսի եղանակ։ Երբ եկավ վարորդը իմ պայուսակով՝ պարզվեց, որ նա պայուսակս բեռնախցիկը դնելուց հետո հանել և այն դրել է նստարանի տակ։ Ճամբարից հետո գնացինք կղզու եկեղեցին։ Այնտեղից լավ տեսարան էր բացվում։ Ընկեր Լիլիթը մեր ուղեցույցն էր։ Բարձրացանք այնտեղի 157 աստիճանները և սկսեցինք նկարվել։ Դրանից հետո հոգնած և տանջված նստեցինք մեքենան։ Մտածում էի, որ տեղում կլինենք մոտավորապես ժամը 4-ին, իսկ մենք զարմանալիորեն հասանք երկու ժամ շուտ։ Այդտեղ անցկացրած օրերը ես դեռ շաաատ երկար կհիշեմ․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s